Ճաղարյան Ռուբեն, ակնաբույժ

Մեր մասին

Բարեւ Ձեզ! Ես Ճաղարյան Ռուբենն եմ, ակնաբույժ եմ։ Բարի գալուստ Անդրոմեդ ակնաբուժական կենտրոն: Այստեղ ես ստեղծել եմ պայմաններ իմ հիվանդների առավելագույն հարմարավետության և անվտանգության համար։ Մի փոքր իմ մասին... 2010 թվականին ավարտել եմ Մ.Հերացի անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանը. Մինչև 2012 թվականը կլինիկական օրդինատուրա ակնաբուժության գծով Մոսկվայի Ակնաբուժական Կլինիկական Հիվանդանոցում: Հետո ավելի քան 10 տարի աշխատել եմ Գերմանիայում՝ ակնաբուժության և աչքի միկրովիրաբուժության ոլորտում։ 2013 թվականից ես Գերմանիայի Ակնաբույժների Ասոցիացիայի (DOG) անդամ եմ։ 2021 թվականից՝ Եվրոպական Ակնաբուժության Խորհրդի (FEBO) անդամ։ Ունեմ տարբեր հիվանդությունների հետ աշխատելու մեծ փորձ, որն ինձ թույլ է տալիս հասնել բարձր արդյունքների։ Ես անընդհատ կատարելագործում եմ իմ գիտելիքներն ու հմտությունները։ Ինձ համար կարևոր է հաճախորդների վստահությունը: Ես ձգտում եմ ապահովել անձնական մոտեցում և ստեղծել բարեկամական մթնոլորտ: Անդրոմեդ ակնաբուժական կենտրոնում ձեր առողջությունն ու բարեկեցությունը միշտ առաջին տեղում կլինեն:

Ծառայություններ

Աչքի հետազոտություն

Աչքի ամբողջական հետազոտություն

Տեսողության սրության որոշում, ավտոռեֆրակտոմետրիա, բիոմիկրոսկոպիա, օֆթալմոսկոպիա, ակնոցի նշանակում, այլ հետազոտություններ՝ Էկզօֆտալմոմետրիա, գունազգացողության որոշում, կերատոտոպոգրաֆիա:

Աչքի առողջությունը պահպանելու և խնդիրները վաղ հայտնաբերելու համար կարևոր է պարբերաբար աչքի զննում և տեսողության սրության թեստեր անցկացնել: Սա օգնում է հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են գլաուկոման, կատարակտը և դիաբետիկ ռետինոպաթիան վաղ փուլերում, երբ բուժումն առավել արդյունավետ է: Կանոնավոր հետազոտությունները հատկապես կարևոր են երեխաների, տարեցների, վարորդների և աչքի հիվանդությունների ընտանեկան պատմություն ունեցողների համար։

Գլաուկոմայի բուժում

Գլաուկոմայի ախտորոշում և բուժում

Ներակնային ճնշման չափում (ապլանացիոն տոնոմետրիա), տեսադաշտի համակարգչային ստուգում (աուտոպերիմետրիա), առաջնային խցիկի անկյան հետազոտություն, կոնսերվատիվ և վիրահատական բուժում՝ ստենտի իմպլանտացիա, սինուստրաբեկուլէկտոմիա

Գլաուկոմայի սկրինինգը և բուժումը կենսական նշանակություն ունեն, քանի որ հիվանդությունն իր վաղ փուլերում հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է առաջացնել տեսողության մշտական կորուստ: Կանոնավոր հետազոտությունները թույլ են տալիս վաղ հայտնաբերել գլաուկոման և սկսել բուժումը, որն օգնում է վերահսկել ներակնային ճնշումը և դանդաղեցնել հիվանդության առաջընթացը:


Կատարակտայի բուժում

Կատարակտայի ախտորոշում և բուժում

Կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա ոսպնյակի իմպլանտացիայով՝ մոնոֆոկալ, սֆերիկ, ասֆերիկ, տորիկ, EDOF, մուլտիֆոկալ, ICL:

Կատարակտը հանգեցնում է աչքի ոսպնյակի պղտորման, ինչը հանգեցնում է տեսողության վատթարացման: Ակնաբույժի մոտ պարբերական հետազոտությունները օգնում են հայտնաբերել կատարակտը վաղ փուլերում: Ժամանակին վիրաբուժական միջամտությունը կարող է վերականգնել հստակ տեսողությունը և կանխել հետագա վատթարացումը: Առանց բուժման, կատարակտը կարող է զգալիորեն նվազեցնել ձեր տեսողությունը՝ ազդելով ձեր ամենօրյա գործունեության վրա և մեծացնելով ընկնելու և վնասվածքների ռիսկը:

Ցանցաթաղանթի հիվանդություններ

Ցանցաթաղանթի հիվանդությունների ախտորոշում և բուժում

Օր.՝ տարիքային մակուլյար դեգեներացիա, դիաբետիկ ռետինոպաթիա, արյունամատակարարման խանգարումներ։ Ներակնային ներարկում (anti-VEGF):

Ցանցաթաղանթի հիվանդությունները, ինչպիսիք են տարիքային մակուլյար դեգեներացիան, դիաբետիկ ռետինոպաթիան և ցանցաթաղանթի շերտազատումը, կարող են առաջացնել տեսողության զգալի կորուստ կամ կուրություն: Պարբերաբար այցելությունները ակնաբույժին կարող են հայտնաբերել այս հիվանդությունները վաղ փուլերում, երբ բուժումն առավել արդյունավետ է: Վաղ միջամտությունը և պատշաճ բուժումը օգնում են դանդաղեցնել հիվանդության առաջընթացը և պահպանել տեսողությունը, ինչը կարևոր է կյանքի որակի և անկախության պահպանման համար:

Մանկական ակնաբուժություն

Մանկական ակնաբուժություն

Տեսողության սրության որոշում, ստերեոտեսողության ստուգում, ակնոցի նշանակում, ամբլիոպիայի(ծույլ աչք), շլության ախտորոշում և բուժում:

Տեսողության խնդիրները, ինչպիսիք են ամբլիոպիան (ծույլ աչքը), շլությունը և ռեֆրակցիոն սխալները, կարող են լրջորեն ազդել երեխայի զարգացման, դպրոցական աշխատանքի և կյանքի ընդհանուր որակի վրա: Վաղ հայտնաբերումը և ժամանակին բուժումը նպաստում են տեսողական համակարգի բնականոն զարգացմանը և կանխում տեսողության երկարատև խնդիրներ:

Այլ վիրահատություններ

Այլ վիրահատություններ

Խալազիոնի հեռացում
Կոպի նորոգոյացության հեռացում Բլեֆարոպլաստիկա Օտար մարմնի հեռացում Մսամոլի հեռացում-աուտոտրանսպլանտացիայով









Գնացուցակ

Ծառայություն Գին

Ախտորոշման հիմնական փաթեթ (տեսողության սրության որոշում, ավտոռեֆրակտոմետրիա, աչքի զննում (բիոմիկրոսկոպիա))

18000 դրամ

Ախտորոշման հիմնական փաթեթ` ակնոցի նշանակումով

20000 դրամ

Ախտորոշման հիմնական փաթեթ + ներակնային ճնշման չափում (գլաուկոմայի սկրինինգ)

22000 դրամ

Ներակնային ճնշման ապլանացիոն չափում (ապլանացիոն տոնոմետրիա)

4000 դրամ

Տեսադաշտի համակարգչային ստուգում (աուտոպերիմետրիա)

10000 դրամ (մեկ աչք), 20000 դրամ (երկու աչք)

Ակնահատակի զննում լայն բիբով (օֆթալմոսկոպիա)

3000 դրամ

Կերատոտոպոգրաֆիա(կերատոկոնուսի կասկածի դեպքում)

7000 դրամ

Էկզօֆտալմոմետրիա (Էնդոկրին օրբիտոպատիայի դեպքում)

3000 դրամ

Գունազգացողության որոշում

3000 դրամ

Վիրահատություններ

Վիրահատություն Գին

Կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա

260000 դրամ + ոսպնյակի գինը(որոշվում է անհատապես)

Կատարակտի ֆ/է սֆերիկ մոնոֆոկալ ոսպնյակով

320000 դրամ

Կատարակտի ֆ/է ասֆերիկ մոնոֆոկալ ոսպնյակով

360000 դրամ

Կատարակտի ֆ/է ասֆերիկ մոնոֆոկալ կապույտ ֆիլտրով

400000 դրամ

Կատարակտի ֆ/է EDOF ոսպնյակով

470000 դրամ

Կատարակտի ֆ/է թորիկ-մոնոֆոկալ ոսպնյակով

550000 դրամ

Կատարակտի ֆ/է մուլտիֆոկալ ոսպնյակով

650000 դրամ

Կատարակտի ֆ/է թորիկ-մուլտիֆոկալ ոսպնյակով

720000 դրամ

Սինուստրաբեկուլէկտոմիա

260000 դրամ

Արցունքատար ուղիների լվացում(մեկ աչք)

15000 դրամ

Օտար մարմնի հեռացում

10000 դրամ

Խալազիոնի հեռացում

60000 դրամ

Կոպի նորագոյացության հեռացում

90000 դրամ

Բլեֆարոպլաստիկա

200000 դրամ

Քրոսլինքինգ

150000 դրամ

Մսամոլի/պտերիգիումի հեռացում-աուտոտրանսպլանտացիայով

160000 դր.

YAG-լազերային միջամտություն

30000 դրամ

SLT

80000 դրամ

Ակնահատակի ֆոտոլազերկոագուլյացիա/մեկ կվադրանտ

30000 դրամ

Ակնահատակի ֆոտոլազերկոագուլյացիա/պանռետինալ

100000 դրամ

Ներակնային ներարկումներ(օր․ Avastin)

25000 դրամ



Օտարերկրյա քաղաքացիների համար գները նույնն են:

Գործընկերներ

Նորություններ

Ակնաբուժական գիտաժողովի նկար

Ամսի 18֊19 ին մասնակցեցի Հայկական միջազգային ակնաբուժական գիտաժողովին։ Կոնֆերանսը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով։ Սրտանց շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին իրենց աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար։

Գլաուկոմայի հետազոտության նկարը

Հետաքրքիր նոր բացահայտումներ գլաուկոմայի առաջընթացի վերաբերյալ

Բրիտանական ակնաբուժության ամսագրում (2024; DOI: 10.1136/bjo-2023-323186) հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարմնի զանգվածի բարձր ինդեքսը (BMI) անսպասելի պաշտպանիչ ազդեցություն ունի առաջնային բաց անկյուն գլաուկոմայի զարգացման վրա: ...

Կատարակտի հետազոտության նկար

Դիետայի, դիետիկ սննդի և վիտամինների ազդեցությունը կատարակտի ձևավորման վրա տարիքի հետ

Բուսական մթերքների (բանջարեղեն, մրգեր, հատիկաընդեղեն և ընկույզներ), ինչպես նաև ցածր յուղայնությամբ մածունի, սուրճի և ձկան սպառումը հատկապես օգտակար է կատարակտի դեպքերի նվազեցման համար: ...

Աչքի լազերային վիրահատության այլընտրանքի նկար

Կա՞ այլընտրանք աչքի լազերային վիրահատությանը?

Իմպլանտացվող կոնտակտային ոսպնյակներ (ICL). ICL-ն նշանակում է Implantable Collamer Lens և, ի տարբերություն սովորական կոնտակտային ոսպնյակների, ոսպնյակ է, որը երկարատև շտկում է տեսողական սրության խանգարումները...

Կապ

Address

Ծարավ Աղբյուր 61/4, Երևան

Phone Number

+ (374) 55 56-49-78